«Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից

«Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։

Ըստ լրատվամիջոցի` մանդատներից հրաժարվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի փեսան, փաստաբան Գոհար Մելոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլյա Շուշանյանը և Արթուր Դանիելյանը։

Ի դեպ, հայտնի էր դարձել նաև, որ ԱՄՆ նախկին դեսպան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված Լիլիթ Մակունցը ևս ինքնաբացարկի դիմում է գրել:

 

Leave a comment