Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի


Չառլզ III-ը պաշտոնապես ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրաժարականը: Իր վերջին ուղերձում Սթարմերը նշել է, որ Լեյբորիստական կուսակցությանը 2024 թվականին առաջնորդել է դեպի մեծ հաղթանակ՝ հավելելով՝ այժմ Բրիտանիան ավելի ուժեղ երկիր է: Սթարմերը հաջորդ վարչապետ Էնդի Բըրնհեմին հաջողություն է մաղթել և հայտնել իր լիակատար աջակցության մասին: 


Այսօր Չառլզ III-ն ընդունել է նաև Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմին և նրան նշանակել Մեծ Բրիտանիայի 59-րդ վարչապետ՝ հանձնարարելով կառավարություն կազմել:


Բըրնհեմը վերջին տասը տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի արդեն յոթերորդ վարչապետն է:


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Դիտումների քանակ1

Leave a comment