Մեսի․ «Մրցակիցն ավելի լավն էր եզրափակիչում»

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին անդրադարձել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում իսպանացիներից կրած պարտությանը 0։1 հաշվով։

«Ես տխուր եմ, բայց նաև հասկանում եմ, որ ներդրեցինք ամբողջ ուժերը։ Անկեղծ ասած, նրանք ավելի լավն էին։ Մենք պարտվել ենք, բայց ընդունում ենք դա։ Դա չի նշանակում, որ մոռանում ենք ամեն բան, ինչ արել էինք մինչև այս։ Այդ պատճառով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, խաղացողներին ու մեր երկրին»,- ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում Մեսին դարձել էր 8 գոլի հեղինակ ու երկրորդ տեղը գրավել ռմբարկուների ցուցակում՝ 2 գոլ զիջելով Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։

Leave a comment