Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260720/natalja-rvotenbergy-hajcadimum-e-nerkajacrel-hh-ngn-vostikanutjan-dem-zlm-104837019.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40342082_146:0:1554:1056_1920x0_80_0_0_3853110f6f498851bd39233759721f67.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նատալյա ռոտենբերգ, տիգրան արզաքանցյան, ամուսնալուծություն, հայց, հհ ոստիկանություն

նատալյա ռոտենբերգ, տիգրան արզաքանցյան, ամուսնալուծություն, հայց, հհ ոստիկանություն

Բաժանորդագրվել

Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 3–ին։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Գործարար,քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը` Նատալյա Ռոտենբերգը, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության։ Այդ մասին հայտնում է ArmLur.am–ը։
Կայքի տեղեկություններով` ընդդեմ ՀՀ ոստիկանության գործողությունների հայցադիմումը Նատալյա Ռոտենբերգը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հուլիսի 17–ին։

Նա իր հայցով պահանջում է, որպեսզի ոստիկանությունը պարտավորվի ձեռնպահ մնալ Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գտնվող տնից իրեն վտարելուց։

Դատարանը գտել է, որ հայցադիմումը պետք է ընդունել վարույթ և գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:

Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 3–ին։

Հիշեցնենք` զույգն ամուսնացել էր 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, որից բաժանվել էր 2013 թվականին։ Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։

7 տարվա ամուսնությունից հետո հայտնի դարձավ, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար բռնության է ենթարկվել Տիգրան Արզաքանցյանի կողմից, ընտանեկան բռնության վերաբերյալ ներկայացված հաղոդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արցաքանցյանը հայտարարել է, որ ինքը բարի մարդ է և չէր կարող բռնություն կիրառել։ Նա նշել է` շատ է ցավում, որ իր կինը հոսանքի ազդեցության տակ է ընկել և դիմել ոստիկանություն։
Այնուամենայնիվ, հուլիսի 10–ին Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվեցին։

Leave a comment