Հուլիսի 18-ին` Ագարակում, հանդիսությամբ նշվեց հանքագործի և մետալուրգի օրը։ Տոնական միջոցառմանը ներկա էին համայնքային իշխանության ներկայացուցիչները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և մի շարք այլ հյուրեր։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման գործում նշանակալի ավանդի համար պարգևատրվեցին ձեռնարկության ավելի քան 50 աշխատակիցներ։ Օրը համերգով եզրափակեցին սիրված երգիչները։