https://arm.sputniknews.ru/20260720/ete-erekha-chdarnas-ches-karvogh-maqur-nerkajanal-u-steghtsagvortsel-rafajel-javakhjan-104835322.html
Եթե երեխա չդառնաս, չես կարող մաքուր ներկայանալ ու ստեղծագործել․ Ռաֆայել Ջավախյան
Եթե երեխա չդառնաս, չես կարող մաքուր ներկայանալ ու ստեղծագործել․ Ռաֆայել Ջավախյան
Sputnik Արմենիա
«Եթե երեխա չդառնաս, չես կարող ստեղծագործել, մաքուր ներկայանալ. այդ մաքրությունը գալիս է քո ներսից»,— «Ուրիշ նորություններում» ասում է գեղանկարիչ, քանդակագործ… 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T17:57+0400
2026-07-20T17:57+0400
2026-07-20T17:57+0400
նկարիչ
քանդակագործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104830723_0:0:1867:1050_1920x0_80_0_0_d45a982e737eb2650f947f427604cd06.png.webp
«Եթե երեխա չդառնաս, չես կարող ստեղծագործել, մաքուր ներկայանալ. այդ մաքրությունը գալիս է քո ներսից»,— «Ուրիշ նորություններում» ասում է գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը: Արվեստագետը նշում է, որ ստեղծագործելիս ինքը տեղափոխվում է այլ հոգևոր հարթություն, որտեղ անխոնջ կատարում է իրեն տրված աստվածային առաքելությունը: Խոսելով Լոռվա ֆենոմենի մասին՝ նա ընդգծում է, որ իր արվեստի արմատները սնվում են ծննդավայրի հողից ու բնությունից. «Թումանյանն ու Մաթևոսյանն իզուր չեն ծնվել այնտեղ: Փողոցով քայլելիս տերևների խշշոցն անգամ ստիպում է ստեղծագործել»:Նա ակնածանքով է հիշում իր վարպետին՝ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանին, ումից ոչ միայն քանդակագործություն է սովորել՝ աչքերով «գողանալով» արվեստի նրբությունները, այլև հայրենասիրության մեծ դասեր է ստացել:Խոսելով առաջիկա անհատական ցուցահանդեսի և 70-ամյա հոբելյանի նախապատրաստությունների մասին, արվեստագետը նշեց, որ իր համար ամենամեծ ձգտումը տեղի նկարիչներին ոգեշնչելն ու աջակցելն է: «Ես իմ ամեն նկարն արյան գնով եմ ստեղծում, ու քանի դեռ իմ արածից անմիջապես հետո դժգոհություն եմ զգում, ուրեմն դեռ աճում եմ, դեռ քայլում եմ առաջ»,- եզրափակում է Ջավախյանը:Մանրամասները՝ տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104830723_218:0:1618:1050_1920x0_80_0_0_eb4b26f2ecd2012a1c0a22f87eb2b5fe.png.webp
նկարիչ, քանդակագործ, видео
նկարիչ, քանդակագործ, видео
«Եթե երեխա չդառնաս, չես կարող ստեղծագործել, մաքուր ներկայանալ. այդ մաքրությունը գալիս է քո ներսից»,— «Ուրիշ նորություններում» ասում է գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը:
Արվեստագետը նշում է, որ ստեղծագործելիս ինքը տեղափոխվում է այլ հոգևոր հարթություն, որտեղ անխոնջ կատարում է իրեն տրված աստվածային առաքելությունը: Խոսելով Լոռվա ֆենոմենի մասին՝ նա ընդգծում է, որ իր արվեստի արմատները սնվում են ծննդավայրի հողից ու բնությունից. «Թումանյանն ու Մաթևոսյանն իզուր չեն ծնվել այնտեղ: Փողոցով քայլելիս տերևների խշշոցն անգամ ստիպում է ստեղծագործել»:
Նա ակնածանքով է հիշում իր վարպետին՝ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանին, ումից ոչ միայն քանդակագործություն է սովորել՝ աչքերով «գողանալով» արվեստի նրբությունները, այլև հայրենասիրության մեծ դասեր է ստացել:
Խոսելով առաջիկա անհատական ցուցահանդեսի և 70-ամյա հոբելյանի նախապատրաստությունների մասին, արվեստագետը նշեց, որ իր համար ամենամեծ ձգտումը տեղի նկարիչներին ոգեշնչելն ու աջակցելն է: «Ես իմ ամեն նկարն արյան գնով եմ ստեղծում, ու քանի դեռ իմ արածից անմիջապես հետո դժգոհություն եմ զգում, ուրեմն դեռ աճում եմ, դեռ քայլում եմ առաջ»,- եզրափակում է Ջավախյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։