Միջնորդները Իրանին և ԱՄՆ-ին առաջարկել են 10 օրով հրադադար հաստատել

https://arm.sputniknews.ru/20260720/mijnvordnery-iranin-ev-amn-in-arajarkel-en-10-orvov-hradadar-hastatel-104833736.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100896502_26:0:2757:2048_1920x0_80_0_0_dd95574a9d8669a3c6ba9a5b82ad59a8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար

Բաժանորդագրվել

Հուշագրի վերականգնման տարբերակները քննարկելու նպատակով կողմերին առաջարկվել է հրադադար հաստատել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջնորդները առաջարկում են 10 օրով հրադադար հաստատել։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը:

Գործակալության տվյալներով՝ միջնորդները ԱՄՆ-ի հետ պատերազմի ապաէսկալացիայի առաջարկ են փոխանցել Թեհրանին։ Այդ առաջարկը ենթադրում է 10-օրյա հրադադար՝ ժամանակավոր հուշագրի վերականգնման տարբերակները քննարկելու նպատակով:

Ավելի վաղ ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հաստատել էր, որ Թեհրանը միջնորդներից առաջարկներ է ստանում, սակայն մանրամասներ չէր հայտնել։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment