Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի դեմ ծովային էմբարգոյի մասին և սպառնացել նոր պատասխան քայլերով

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեմ ծովային էմբարգոյի անհապաղ կիրառման մասին՝ այն ներկայացնելով որպես պատասխան Էր Ռիադի գլխավորությամբ իրականացվող շրջափակմանը և հարձակումներին։

Հութիների հայտարարության համաձայն՝ այդ որոշումը հիմնված է «ակն ընդ ական» սկզբունքի վրա։

Շարժումը նաև զգուշացրել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից ցանկացած հետագա էսկալացիա կարժանանա «համապարփակ և վճռական» պատասխանի։

Բացի այդ, հութիները կոչ են արել համազգային մոբիլիզացիայի՝ իրենց կողմնակիցներին հորդորելով պատրաստ լինել ցանկացած հնարավոր զարգացման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment