Այս տարի Հայաստանի պետական բյուջեից մոտ 283 հազար եվրո տոկոս ենք վճարում դեռևս 2008 թվականին Ֆրանսիայից վերցրած վարկի համար: Այդ վարկով կառուցվել է կեղտաջրերի մաքրման կայան, որն արդեն 9 տարի է, ինչ պատրաստ է, սակայն չի շահագործվում: Այս մասին տեսանյութը հրապարակվել է Axioma TV YouTube-ի ալիքում:
«Հայաստանը ծախսել է 10,5 միլիոն եվրո, գումարած 2 միլիոն եվրո, որպես տոկոսներ, կառուցել է մաքրման կայան, սակայն մինչև օրս չի օգտագործում: Կեղտաջրերի մաքրման կայանը պարզապես Աերացիայում գոյություն ունի: Իսկ մեզ՝ շարքային հայաստանցիներիս ու բնական միջավայրի համար ոչինչ չի անում այդ կայանը: Ու քանի որ վարկով ենք կառուցել, առաջիկա 10 տարիներին դեռ կշարունակենք վճարել տոկոսներ»,- նշվում է տեսանյութում և եզրակացություն արվում, որ վճարում ենք մի բանի համար, որը կա, բայց չենք օգտագործում:
Ինչո՞ւ կայանը չի գործում, ե՞րբ է գործելու, ի՞նչ չափի վնաս է հասցնում բնությանը, ձեր նախարարությունն ի՞նչ քայլ է ձեռնարկել, գնահատե՞լ եք պետական միջոցների ծախսի արդյունավետությունը. Axioma-ն հարցումներ է ուղղել երեք նախարարությունների և ստացել նաև հակասող պատասխաններ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: