Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի ընտրական փուլի հաղթող

Շվեյցարիայի Բիլ քաղաքում hուլիսի 12-19-ին անցկացվել է «Biel Chess Festival 2026» շախմատի մրցաշարի ընտրական փուլը:

Ընտրական փուլի հաղթող է դարձել ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ առաջին տեղով դուրս գալով մրցաշարի եզրափակիչ փուլ, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Եզրափակիչ են անցել նաև Այդին Սուլեյմանլին, Յաղըզ Քաան Էրդողմուշը և Լե Քուանգ Լիեմը։ Եզրափակիչը կանցկացվի հուլիսի 21-ից 23-ը՝ շրջանային մրցակարգով:

Leave a comment