Թոխմախի գերեզմանատանը հոշոտված դի է հայտնաբերվել․ ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը հանկարծամահություն է

Հասարակություն

20.07.2026 | 15:30

Երեկ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախի գերեզմանատուն) հոշոտված դի է հայտնաբերվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահի դրությամբ առկա տվյալների համաձայն՝ տեղի ունեցածը հանկարծամահության դեպք է։

Մեր տեղեկություններով՝ քրեական վարույթը նախաձեռնվել է սպանության հոդվածով, բայց սա չի նշանակում, որ վարույթն իրականացնող մարմինը տվյալներ ունի այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել, քանի որ այսօր գործնականում հանկարծամահության դեպքերի առթիվ վարույթն ի սկզբանե նախաձեռնվում է սպանության հոդվածով։

Ինչ վերաբերում է քաղաքացու դիակի հոշոտված լինելու հանգամանքին, չի բացառվում, որ հանկարծամահությունից հետո նրա դին հոշոտել են կենդանիները, սակայն մահվան և դեպքի մյուս հանգամանքները կպարզվեն քննությամբ։

Արաքս Մամուլյան

Leave a comment