Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Իսպանիայի հավքականին՝ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողության և լիովին արժանի կերպով Աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու առիթով իմ շնորհավորանքներն եմ հղում այդ երկրի ժողովրդին և կառավարությանը։
Բարեկամ Իսպանիայի ժողովրդի և կառավարության ուրախությունը Իրանի ժողովրդի և կառավարության ուրախությունն է»։
Հիշեցնենք, որ Իսպանիայում Պեդրո Սանչեսի կառավարությունը հրաժարվեց թույլ տալ ԱՄՆ-ին օգտագործի Իսպանիայի Ռոտայի և Մորոնի ռազմաբազաները Իրանի դեմ ռազմական գործողությունների համար՝ հայտարարելով, որ դա չի համապատասխանում Իսպանիայի պարտավորություններին և միջազգային իրավունքին։ Ավելի ուշ Իսպանիան նաև սահմանափակեց իր օդային տարածքի օգտագործումը նման գործողությունների համար։