Կգնանք Հակարիի կամուրջ. անհետ կորածների հարազատներն ակցիա են անում ՀՀ կառավարության դիմաց

https://arm.sputniknews.ru/20260720/kgnanq-hakari-kamurj-anhet-kvoratsneri-harazatnern-akcia-en-anum-hh-karavarutjan-dimac-104823520.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104822047_143:0:2418:1706_1920x0_80_0_0_6ec7292d9798619c5c9bab00db8587e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, անհետ կորած, բողոքի ակցիա

հայաստան, անհետ կորած, բողոքի ակցիա

Բաժանորդագրվել

Անհետ կորածների հարազատները հայտարարեցին իրենց հետագա քայլերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Արցախյան պատերազմներում անհետ կորածների հարազատները կրկին կառավարության շենքի դիմաց են. նրանք հայտարարեցին` իշխանությանը 1 շաբաթ ժամանակ են տալիս իրենց հարազատների մասին որևէ տեղեկություն տալու համար։

«Մեծահոգաբար տալիս ենք 1 շաբաթ ժամանակ, եթե որևէ տեղեկություն չլինի, ապա գործի կդնենք մեր խողովակները։ Ադրբեջանում էլ կան մարդիկ, որ նույն մեր կարգավիճակում են, մենք կփորձենք իրենց հետ փոխադարձ աշխատանքի համար խողովակներ գտնել։ Մեր ուժերով կհետաքրքրվենք իրենց անհետ կորածների ճակատագրերով, իրենք էլ` այնտեղ։ Այդ երեխաների ճակատագրերն անվերջ անորոշ չեն կարող լինել։ Այն անձինք, որոնք գիտեն 1990-ականներից սկսած ադրբեջանցիների թաղված տեղեր, թող մեզ հետ կապ հաստատեն, որպեսզի ընդհանուր բազա ունենանք»,– լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Նրա խոսքով` նման դեպք արդեն եղել է, մի սպա տարել է իրեն, քարտեզով տեղը նշել, թե որտեղ կա թաղված ադրբեջանցի զինվորական։ Ղուկասյանը պնդեց` տեղյակ չէ` արդյոք ՀՀ իշխանություններն ադրբեջանական կողմին ինֆորմացիա տվել են, թե ոչ։

«Մենք ավտոերթով կգնանք մինչև Տեղ գյուղ, իսկ այնտեղից էլ` քայլերթով դեպի Հակարիի կամուրջ` չնայած նրան, որ մեզնից շատերն առողջական խնդիրներ ունեն»,– ասաց Ղուկասյանը։

Հիշեցնենք` 44–օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների հարազատները ժամանակ առ ժամանակ ակցիաներ են անում` պահանջելով հրապարակել պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տարիներ շարունակ սպասում են պատասխանների, սակայն մինչ այժմ հստակ տեղեկություններ չեն ստացել պատերազմի պատճառների և պատասխանատուների վերաբերյալ։ Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը։

Պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։

Leave a comment