Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո չի սեղմել Դոնալդ Թրամփի ձեռքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Արգենտինայի հավաքականի պաշտպան Կրիստիան Ռոմերոն հրաժարվել է սեղմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, հաղորդում է Goal.com-ը։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված ԱԱ-2026-ի վերջին խաղից հետո թիմերին պարգևատրել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ու Դոնալդ Թրամփը։

Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Ռոմերոն արծաթե մեդալը ստանալիս սեղմել է Ինֆանտինոյի ձեռքը, իսկ Թրամփինը՝ ոչ։

ԱԱ-2026-ի եզրափակիչում արգենտինացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էին Իսպանիայի հավաքականին՝ չկարողանալ պաշտպանել 4 տարի առաջ նվաճած տիտղողը։ Իսպանացիները պատմության մեջ երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն՝ կրկնելով 2010 թ․ հաջողությունը։

Leave a comment