ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ հարվածների մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Միաժամանակ իրանական լրատվամիջոցները հաղորդում են նաև Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած պայթյունների մասին։

Այս մասին հայտնում են Tasnim, Mehr գործակալությունները և ԻՀՊԿ-ին մոտ կանգնած տեղեկատվական աղբյուրները։

ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ հարվածներ են հասցվել Սիրիայի Ալ-Թանֆ ռազմաբազայի շրջանում տեղակայված հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին, ինչպես նաև Սուլեյմանիայի շրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազային։

Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իրանական հրթիռները խոցել են Հորդանանի Աքաբայի օդանավակայանի շրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներ։

Միաժամանակ իրանական լրատվամիջոցները հայտնել են պայթյունների մասին Թավրիզ, Չաբահար, Բենդեր Աբբաս, Ջասկ, Սիրիք և մի շարք այլ բնակավայրերում։ Mehr գործակալության տվյալներով՝ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավում նաև խոցել են անօդաչու թռչող սարք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment