«Այսօր մեծ վտանգ է մեր ժողովրդի առաջ ծառացած՝ ոտնձգություն մեր հավատքի, մեր լեզվի, մշակույթի և ինքնության նկատմամբ։ Այն վտանգները, որ միշտ հայկական սփյուռքն ուներ օտար երկրներում, այսօր տեսնում ենք Հայաստանում»,-Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի միջոցառման ժամանակ ահազանգեց ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի նախկին ղեկավար, ակադեմիկոս, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը։
Գևորգ Պողոսյանը ռիսկ է տեսնում, որ Հայաստանում հայությունը վերածվի ներքին սփյուռքի․ «Հայությունը ներքին սփյուռքի չվերածվի․ այդ ռիսկը կա, եթե կորցնենք այն, ինչ պատմությունից մեր նախնիները մեզ փոխանցել են՝ մշակույթ, լեզու, հավատք, մեր ինքնությունը։ Եթե դա կորցնենք, մենք կվերածվենք ներքին սփյուռքի»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: