Գողթանիկի ջրվեժում ջրահեղձ եղած 21–ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է

Բաժանորդագրվել

Որոնողական աշխատանքները տևել են ավելի քան 30 րոպե։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Վայոց Ձորի մարզում՝ Գողթանիկի ջրվեժում ջրահեղծ եղած 21–ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Երիտասարդին ջրվեժի 6 մետր խորությունից դուրս է բերել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակ Խաչատուր Մուրադյանը։ Որոնողական աշխատանքները տևել են ավելի քան 30 րոպե։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողալու համար մտել է Գողթանիկի ջրվեժն ու ջրահեղձ եղել։

Leave a comment