https://arm.sputniknews.ru/20260719/ame-n-merdzavvor-arevelqum-martakan-gvortsvoghutjunnery-dadarecnelu-kvoch-e-arel-104800403.html
ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները դադարեցնելու կոչ է արել
ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները դադարեցնելու կոչ է արել
Sputnik Արմենիա
Ըստ հայտարարության՝ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են և արդարացում չունեն: 19.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-19T12:39+0400
2026-07-19T12:39+0400
2026-07-19T12:39+0400
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101503125_0:99:3152:1872_1920x0_80_0_0_63d958c6fb6ace4c8526c2f278fa4501.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու կոչ է արել։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել են Էմիրությունների ԱԳՆ-ում:Գերատեսչությունում ընդգծել են, որ քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, համալսարանների, հիվանդանոցների, աղազերծման կայանների, էներգետիկ օբյեկտների, տրանսպորտային հանգույցների և բնակելի թաղամասերի հրետակոծությունները միջազգային իրավունքի սահմանված սկզբունքների ու դրույթների կոպիտ և լուրջ խախտում են և որևէ հանգամանքում չեն կարող ընդունվել կամ արդարացվել:Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101503125_456:24:3152:2046_1920x0_80_0_0_731e8f405208d8b742d07255045076ec.jpg.webp
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
արաբական միացյալ էմիրություններ (ամէ), ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Ըստ հայտարարության՝ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են և արդարացում չունեն:
«ԱՄԷ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները, ինչպես նաև ընդգծել է Հորմուզի նեղուցով անվտանգ և անխափան նավագնացության ապահովման կարևորությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունում ընդգծել են, որ քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, համալսարանների, հիվանդանոցների, աղազերծման կայանների, էներգետիկ օբյեկտների, տրանսպորտային հանգույցների և բնակելի թաղամասերի հրետակոծությունները միջազգային իրավունքի սահմանված սկզբունքների ու դրույթների կոպիտ և լուրջ խախտում են և որևէ հանգամանքում չեն կարող ընդունվել կամ արդարացվել:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։