ՌԴ-ն նոր զանգվածային հարվածներ է հսցրել Կիևին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ զինված ուժերը գիշերը Կիևի վրա իրականացրել են զանգվածային հարձակում։
Ըստ լրատվամիջոցների, 40 րոպեում կիրառվել է 31 բալիստիկ հրթիռ և 12 «Ցիրկոն» գերձայնային հրթիռ։ Կա 1 զոհ, 13 տուժած: Վնասվել են բնակելի շենքեր, «Լուկյանիվսկա» մետրոյի կայարանը:
Ուկրաինական լրատվամիջոցները այս հարձակումը անվանել են ամենազանգվածայիններից մեկը՝ ողջ պատերազմի ընթացքում։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ հարվածի տակ են հայտնվել ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտները, Կիևի և Կիևի մարզի լոգիստիկ կենտրոնները, ինչպես նաև Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքները։