https://arm.sputniknews.ru/20260719/raf-11-tsarukjani-chspasvats-partutjuny-ev-harutjunjani-anhavanakan-haghtanaky-104799426.html
RAF 11. Ծառուկյանի չսպասված պարտությունը և Հարությունյանի անհավանական հաղթանակը
RAF 11. Ծառուկյանի չսպասված պարտությունը և Հարությունյանի անհավանական հաղթանակը
Sputnik Արմենիա
Սա Ծառուկյանի առաջին պարտությունն էր RAF-ում՝ նախորդ 7 անընդմեջ հաղթանակներից հետո, իսկ Հարությունյանի երկրորդ հաղթանակը։ 19.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-19T11:39+0400
2026-07-19T11:39+0400
2026-07-19T11:39+0400
արման ծառուկյան
արսեն հարությունյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/13/104799120_1:0:1128:634_1920x0_80_0_0_b48bf91af05b34e203f9c3fed95470ff.jpg.webp
ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած Real American Freestyle (RAF) լիգայի 11-րդ մրցաշարում UFC-ի «աստղ» Արման Ծառուկյանը պարտվել է ամերիկացի Քոլբի Քովինգթոնին, իսկ ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը հաղթանակ է տարել 19-ամյա ամերիկացի Բեն Դավինոյի հետ պայքարում։Համառ պայքարում 38-ամյա ամերիկացին կարողացավ 5։3 հաշվով առավելության հասնել Ծառուկյանի հանդեպ, դառնալով նորաստեղծ տիտղոսի առաջին դափնեկիրը։Սա Ծառուկյանի առաջին պարտությունն էր RAF-ում՝ նախորդ 7 անընդմեջ հաղթանակներից հետո․ նրա վիճակագրությունն այժմ 7-1 է։ Քովինգթոնը գրանցել է լիգայում իր 4-րդ անընդմեջ հաղթանակը։Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն էլ անհավանական թվացող հաղթանակ գրանցեց։Գոտեմարտի ընթացքում Դավինոն վստահորեն առաջ էր անցել 5։0 հաշվով, սակայն Հարությունյանը վերջին վայրկյաններին կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու հաղթանակ տոնել 6։5 հաշվով։Հիշեցնենք, որ սա Հարությունյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր RAF-ում՝ հունիսի 14-ին Կալեբ Սմիթի նկատմամբ տարած վստահ (14։4) նորամուտից հետո։
2026
Լուրեր
am_HY
Արման Ծառուկյանը պարտվել է, Արսեն Հարությունյանը՝ հաղթել
Sputnik Արմենիա
Արման Ծառուկյանը պարտվել է, Արսեն Հարությունյանը՝ հաղթել
2026-07-19T11:39+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/13/104799120_142:0:987:634_1920x0_80_0_0_f1ffa19d0809ef90e51fe5ae8fa1131f.jpg.webp
արման ծառուկյան, արսեն հարությունյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
արման ծառուկյան, արսեն հարությունյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Սա Ծառուկյանի առաջին պարտությունն էր RAF-ում՝ նախորդ 7 անընդմեջ հաղթանակներից հետո, իսկ Հարությունյանի երկրորդ հաղթանակը։
ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած Real American Freestyle (RAF) լիգայի 11-րդ մրցաշարում UFC-ի «աստղ» Արման Ծառուկյանը պարտվել է ամերիկացի Քոլբի Քովինգթոնին, իսկ ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը հաղթանակ է տարել 19-ամյա ամերիկացի Բեն Դավինոյի հետ պայքարում։
Նշենք, որ Ծառուկյան– Քովինգթոն գոտեմարտում վիճարկվում էր լիգայի պատմության մեջ առաջին Crossover Belt գոտին, որը նախատեսված է այլ մարզաձևերի այն մարզիկների համար, որոնք կանոնավոր կերպով հանդես են գալիս RAF ըմբշամարտի լիգայում:
Համառ պայքարում 38-ամյա ամերիկացին կարողացավ 5։3 հաշվով առավելության հասնել Ծառուկյանի հանդեպ, դառնալով նորաստեղծ տիտղոսի առաջին դափնեկիրը։
Սա Ծառուկյանի առաջին պարտությունն էր RAF-ում՝ նախորդ 7 անընդմեջ հաղթանակներից հետո․ նրա վիճակագրությունն այժմ 7-1 է։ Քովինգթոնը գրանցել է լիգայում իր 4-րդ անընդմեջ հաղթանակը։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն էլ անհավանական թվացող հաղթանակ գրանցեց։
Գոտեմարտի ընթացքում Դավինոն վստահորեն առաջ էր անցել 5։0 հաշվով, սակայն Հարությունյանը վերջին վայրկյաններին կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու հաղթանակ տոնել 6։5 հաշվով։
Հիշեցնենք, որ սա Հարությունյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր RAF-ում՝ հունիսի 14-ին Կալեբ Սմիթի նկատմամբ տարած վստահ (14։4) նորամուտից հետո։