Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել․ կա ձերբակալված․ ՔԿ

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։


 


«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- տեղեկացնում են ՔԿ-ից։


Հիշեցնենք՝ երեկ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել ու հայտնել, որ հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։


Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել էր դի։


 

Դիտումների քանակ3

Leave a comment