Քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները

Քաղաքականություն

Քննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները

Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է Բուլղարիայի նորարարության և թվային փոխակերպման նախարար Իվան Վասիլևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմ քաղաքական և տնտեսական համագործակցության խորացումը, ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի իրականացումը, Հայաստան–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, տարածաշրջանային կապակցվածությունը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության զարգացմանը։ Նախարար Վասիլևը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, հետաքրքրություն հայտնել արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի և ՏՏ ոլորտներում իրականացվող բարեփոխումների նկատմամբ և առաջարկել համագործակցություն այս ոլորտներում։

Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի նախապատրաստմանը, ինչպես նաև Սոֆիայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հնարավորություններին։

Leave a comment