https://arm.sputniknews.ru/20260719/hajastanic-em-minchev-hima-gvone-1-kg-dzuk-chi-artahanvel-gvortsarar-104760816.html
Հայաստանից ԵՄ մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ չի արտահանվել. գործարար
Հայաստանից ԵՄ մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ չի արտահանվել. գործարար
Sputnik Արմենիա
Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանի համոզմամբ` հայկական ձկնամթերքը եվրոպական շուկայի համար չափազանց թանկ է ու անորակ։ 19.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-19T09:55+0400
2026-07-19T09:55+0400
2026-07-19T09:55+0400
ձուկ
եվրամիություն
հարություն մնացականյան
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/09/53596692_111:0:1391:720_1920x0_80_0_0_fb13a1a6034feacecf96b8cafd1577eb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայկական արտադրության ձկնամթերքը եվրոպական շուկա արտահանելու համար կարևոր է 2 բան` ձկան որակն ու մրցունակ ինքնարժեքը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը` մեկնաբանելով կառավարության նիստում ընդունված որոշումն ու գործադիր իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները թեմայի վերաբերյալ։Կառավարության վերջին` հուլիսի 16-ի նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ ՀՀ-ը պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական հանձնաժողովից հայկական արտադրության ձուկ-ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, և եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին է փոխանցել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով` ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն էլ մեկ օր անց ասուլիսում հայտարարեց, որ ձկնամթերքի արտադրության ոլորտի ընկերությունների 97 տոկոսը պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա, բայց դեռ 1 հայտ կա։Հարություն Մնացականյանի գնահատմամբ` այն, ինչ այսօր գեղեցիկ խոսքերով ներկայացվում է, կառավարությունը պետք է իրականարած լիներ դեռ 7-8 տարի առաջ։ Նրա խոսքով՝ ԵՄ արտահանման ամենամեծ խոչընդոտներ են հայկական ձկնամթերքի որակն ու գինը։Թե ինչով է պայմանավորված ձկան որակի վերաբերյալ նրա դիտարկումը` ավազաններում ջրի որակի, կերի, թե այլ որևէ պատճառով, մեր զրուցակիցը չցանկացավ փակագծեր բացել։ Նշեց միայն, որ իր սուբյեկտիվ կարծիքով, հայկական արտադրության ձուկն իր ներկայի որակական հատկանիշներով չի կարող արտահանվել։Ինչ վերաբերում է բարձր ինքնարժեքին, Մնացականյանի հաշվարկով` դեպի ԵՄ միայն ճանապարհային ծախսերը 1 բեռնատար ձկան ինքնարժեքը ավելացնում են նվազագույնը 6-7 հազար եվրոյով։Գործարարը չի բացառում, որ եվրոպական ուղղությունը խթանելու համար պետությունը որոշոկիորեն սուբսիդավորի արտահանման շուկայի փոփոխության հետևանքով առաջացող հավելյալ ծախսերը։ Բայց միևնույն ժամանակ խիստ կասկածում է, որ աջակցությունը կլինի ամբողջական ու երկարաժամկետ։Ինչ վերաբերում է ծովերով ու օվիանոսներով շրջապատված Եվրոպայում հայկական ոչ շատ հարուստ ձկնամթերքի պահանջարկին, Մնացականյանն արձանագրում է, որ եվրոպացիները ձկնամթերք սիրում են և հնարավոր է, որ հայկական ձուկն էլ հավանեն։ Բայց որ հայաստանյան արտադրողներին կհաջողվի մրցակցել եվրոպական շուկայում ներկայացված ավելի որակյալ ու էժան արտադրանքի հետ, ինքն այնքան էլ չի հավատում։Հիշեցնենք` մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/09/53596692_271:0:1231:720_1920x0_80_0_0_4d5a25da883479d33a580606da64d266.jpg.webp
ձուկ, եվրամիություն, հարություն մնացականյան, արտահանում
ձուկ, եվրամիություն, հարություն մնացականյան, արտահանում
Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանի համոզմամբ` հայկական ձկնամթերքը եվրոպական շուկայի համար չափազանց թանկ է ու անորակ։
Կառավարության վերջին` հուլիսի 16-ի նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ ՀՀ-ը պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական հանձնաժողովից հայկական արտադրության ձուկ-ձկնամթերք արտահանելու վերաբերյալ, և եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին է փոխանցել ընթացակարգերի ու պահանջների փաթեթը։ Պապոյանի խոսքով` ԵՄ երկրներ ձուկ–ձկնամթերք արտահանելու հետաքրքրություն է ցուցաբերել հայկական 5 ընկերություն։ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանն էլ մեկ օր անց ասուլիսում հայտարարեց, որ ձկնամթերքի արտադրության ոլորտի ընկերությունների 97 տոկոսը պատրաստ են իրենց ապրանքը արտահանել ԵՄ շուկա, բայց դեռ 1 հայտ կա։
Հարություն Մնացականյանի գնահատմամբ` այն, ինչ այսօր գեղեցիկ խոսքերով ներկայացվում է, կառավարությունը պետք է իրականարած լիներ դեռ 7-8 տարի առաջ։ Նրա խոսքով՝ ԵՄ արտահանման ամենամեծ խոչընդոտներ են հայկական ձկնամթերքի որակն ու գինը։
«Մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ Հայաստանից Եվրոպա չի արտահանվել` խոսքը և՛ սառեցրած, և՛ պաղեցված ձկան մասին է, էլ չեմ ասում`թարմ ձկան։ Երբ որ Եվրոպան թողնի գոնե 1 կգ արտահանեն, ես միայն ուրախ կլինեմ, կգովաբանեմ մեր իշխանության քայլերն ու գործողությունները»,– ասում է Մնացականյանը։
Թե ինչով է պայմանավորված ձկան որակի վերաբերյալ նրա դիտարկումը` ավազաններում ջրի որակի, կերի, թե այլ որևէ պատճառով, մեր զրուցակիցը չցանկացավ փակագծեր բացել։ Նշեց միայն, որ իր սուբյեկտիվ կարծիքով, հայկական արտադրության ձուկն իր ներկայի որակական հատկանիշներով չի կարող արտահանվել։
Ինչ վերաբերում է բարձր ինքնարժեքին, Մնացականյանի հաշվարկով` դեպի ԵՄ միայն ճանապարհային ծախսերը 1 բեռնատար ձկան ինքնարժեքը ավելացնում են նվազագույնը 6-7 հազար եվրոյով։
Գործարարը չի բացառում, որ եվրոպական ուղղությունը խթանելու համար պետությունը որոշոկիորեն սուբսիդավորի արտահանման շուկայի փոփոխության հետևանքով առաջացող հավելյալ ծախսերը։ Բայց միևնույն ժամանակ խիստ կասկածում է, որ աջակցությունը կլինի ամբողջական ու երկարաժամկետ։
«Եթե իրենց պետք լինի ցույց տալ, որ կարողանում են արտահանել, մի քանի մեքենա կսուբսիդավորեն ու կհայտարարեն, որ գրավեցին եվրոպական շուկան, մտան ու նույնիսկ հեղեղեցին», – ասում է գործարարը։
Ինչ վերաբերում է ծովերով ու օվիանոսներով շրջապատված Եվրոպայում հայկական ոչ շատ հարուստ ձկնամթերքի պահանջարկին, Մնացականյանն արձանագրում է, որ եվրոպացիները ձկնամթերք սիրում են և հնարավոր է, որ հայկական ձուկն էլ հավանեն։ Բայց որ հայաստանյան արտադրողներին կհաջողվի մրցակցել եվրոպական շուկայում ներկայացված ավելի որակյալ ու էժան արտադրանքի հետ, ինքն այնքան էլ չի հավատում։