Մարդիկ պետք է տարհանվեն ԱՄԷ–ի օդանավակայաններից ու նավահանգիստներից. Իրանը զգուշացնում է

https://arm.sputniknews.ru/20260718/mardik-petq-e-tarhanven-amei-odanavakajanneric-u-navahangistneric-irany-zgushacnum-e-104794265.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104793773_73:0:1260:890_1920x0_80_0_0_672a37c6856e99ef64bc001ef23c270c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)

իրանի իսլամական հանրապետություն, ամն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել էր, որ Թեհրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Թեհրանը զգուշացնում է` եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանի ենթակառուցվածքներին, ապա ԱՄԷ-ի օդանավակայաններն ու նավահանգիստները կենթարկվեն հարձակման։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը։

«Եթե այս գիշեր ԱՄՆ-ն հարված հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ապա մարդկանց կյանքը պահպանելու համար պետք է նրանց անհապաղ տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայաններից, ինչպես նաև Ֆուջեյրայի և Ջաբել Ալիի նավահանգիստներից,- լրատվամիջոցին ասել է Իրանի ԶՈւ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել էր, որ Թեհրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment