Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը

Քաղաքականություն

18.07.2026 | 20:02

Հնդկական Skyroot Aerospace մասնավոր աերոտիեզերական ընկերությունը հաջողությամբ տիեզերք է արձակել իր առաջին Vikram-1 հրթիռը․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հնդկական մասնավոր աերոտիեզերական Skyroot Aerospace ընկերությունը հուլիսի 18-ին Անդհրա Պրադեշ նահանգի Շրիհարիկոտա կղզում գտնվող Սատիշ Դհավանի անվան տիեզերակայանից արձակել է իր առաջին Vikram-1 հրթիռը։

Մոտ 22 մետր բարձրությամբ հրթիռը նախատեսված է մինչև 350 կիլոգրամ օգտակար բեռ ցածր երկրամերձ ուղեծիր դուրս բերելու համար։

Skyroot Aerospace-ը հայտնել է, որ Vikram-1-ը ուղեծիր կհասցնի հնդկական և արտասահմանյան պատվիրատուների մի շարք փորձարարական բեռներ։ Դրանց թվում են լաբորատորիայում աճեցված ադամանդը և տիեզերական աղբը հեռացնող ռոբտները։

Ընկերության հայտարարության համաձայն՝ առաքելության հիմնական նպատակն է թռիչքի ընթացքում ստուգել հրթիռի շարժիչային համակարգը, հեռաչափական սարքավորումները և ուղղորդման համակարգերը, ինչպես նաև հավաքել կարևոր տվյալներ ապագա առևտրային արձակումների համար։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այս արձակումը բնութագրել է որպես «որոշիչ պահ Հնդկաստանի տիեզերքի նվաճման ճանապարհին»։

 

Leave a comment