https://arm.sputniknews.ru/20260718/amni-harvatsneri-hetevanqvov-iranakan-bander-abbasy-hajtnvel-e-mekusacman-mej-zlm-104792051.html
ԱՄՆ–ի հարվածների հետևանքով իրանական Բանդեր Աբբասը հայտնվել է մեկուսացման մեջ. ԶԼՄ
ԱՄՆ–ի հարվածների հետևանքով իրանական Բանդեր Աբբասը հայտնվել է մեկուսացման մեջ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Բանդեր Աբբասը երկրի մնացած մասի հետ կապող կամուրջները, ինչպես նաև երկաթուղին քանդվել են: 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T19:01+0400
2026-07-18T19:01+0400
2026-07-18T19:04+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
նավահանգիստ
կամուրջ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104791287_0:0:1500:844_1920x0_80_0_0_0fc2ad4f05f1cebb7ffb57a90e73f712.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ի հարվածների հետևանքով Բանդեր Աբբաս նավահանգստային քաղաքը գրեթե կտրվել է երկրի մնացած մասից: Այս մասին գրում է «The Telegraph»` նշելով, որ այդ քաղաքով անցնում է հանրապետության ամբողջ առևտրի մոտ կեսը։Լրատվամիջոցի տվյալներով՝ հրթիռակոծությունների հետևանքով ավերվել են կամուրջներն ու երկաթուղային ենթակառուցվածքները, որոնք 500-հազարանոց քաղաքը կապում էին Իրանի այլ շրջանների հետ: Բանդեր Աբասում է գտնվում նաև երկրի գլխավոր ռազմածովային բազան, որն ապահովում է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։Ինչպես նշում է «The Telegraph»–ը, Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինի կարծիքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում մեծանում է այն համոզմունքը, որ Բանդեր Աբբասի մեկուսացումն անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար:Լրավամիջոցը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ նոր հարվածները կարող են հարցեր առաջացնել միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից, քանի որ Ժնևի կոնվենցիաները պահանջում են տարբերակել ռազմական օբյեկտները և քաղաքացիական ենթակառուցվածքները:Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին հայտարարել էր, որ Թեհրանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները։Բանդար Աբբասում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգիստը Իրանի «ոսկե դարպասն» է։ Երկրի առևտրի գրեթե կեսն անցնում է դրանով, այդ թվում՝ արդյունաբերական սարքավորումները, շինանյութերը, գյուղատնտեսական արտադրանքը, սպառողական ապրանքները, ինչպես նաև պողպատը, պարարտանյութերը և նավթամթերքը։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/12/104791287_204:0:1329:844_1920x0_80_0_0_c63d69854dd382ef09a56d7ac31c980d.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավահանգիստ, կամուրջ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավահանգիստ, կամուրջ
Բանդեր Աբբասը երկրի մնացած մասի հետ կապող կամուրջները, ինչպես նաև երկաթուղին քանդվել են:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ի հարվածների հետևանքով Բանդեր Աբբաս նավահանգստային քաղաքը գրեթե կտրվել է երկրի մնացած մասից: Այս մասին գրում է «The Telegraph»` նշելով, որ այդ քաղաքով անցնում է հանրապետության ամբողջ առևտրի մոտ կեսը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հրթիռակոծությունների հետևանքով ավերվել են կամուրջներն ու երկաթուղային ենթակառուցվածքները, որոնք 500-հազարանոց քաղաքը կապում էին Իրանի այլ շրջանների հետ: Բանդեր Աբասում է գտնվում նաև երկրի գլխավոր ռազմածովային բազան, որն ապահովում է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։
Ինչպես նշում է «The Telegraph»–ը, Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինի կարծիքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում մեծանում է այն համոզմունքը, որ Բանդեր Աբբասի մեկուսացումն անհրաժեշտ է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար:
Լրավամիջոցը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստին, որ նոր հարվածները կարող են հարցեր առաջացնել միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից, քանի որ Ժնևի կոնվենցիաները պահանջում են տարբերակել ռազմական օբյեկտները և քաղաքացիական ենթակառուցվածքները:
Բանդար Աբբասում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգիստը Իրանի «ոսկե դարպասն» է։ Երկրի առևտրի գրեթե կեսն անցնում է դրանով, այդ թվում՝ արդյունաբերական սարքավորումները, շինանյութերը, գյուղատնտեսական արտադրանքը, սպառողական ապրանքները, ինչպես նաև պողպատը, պարարտանյութերը և նավթամթերքը։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։