Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Քուվեյթում գտնվող «Շուայբա» էլեկտրակայանին։
ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ հարվածի հետևանքով օբյեկտը լուրջ վնասներ է կրել։
Հայտարարության մեջ նշվում է, որ «Շուայբա» էլեկտրակայանը Քուվեյթի էներգետիկ և ջրամատակարարման կարևորագույն ենթակառուցվածքներից մեկն է՝ արտադրելով մինչև 876 մեգավատտ էլեկտրաէներգիա և օրական ապահովելով շուրջ 45 միլիոն գալոն աղազերծված ջրի արտադրություն։