«Մուլտի Վելնեսը» պարապուրդի պատճառով մոտ 100 մլն դրամի պարտավորություն է կուտակել. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260718/multi-velnesy-parapurdi-pattsharvov-mvot-100-mln-drami-partavvorutjun-e-kutakel-zlm-104788463.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0b/104496319_0:0:1600:1200_1920x0_80_0_0_9e52183f7dfd25a6bf0639ca48ea2302.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «մուլտի վելնես» մարզական համալիր, գագիկ ծառուկյան

հայաստան, «մուլտի վելնես» մարզական համալիր, գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

Քաղաքապետարանից պնդում են, թե շենքը կառուցվել է խախտումներով, ուստի պայմանագիրը խզվել է, իսկ շենքն էլ ամբողջությամբ անցել է քաղաքային իշխանություններին։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Մուլտի Վելնեսը» գրեթե 2 շաբաթ շարունակվող հարկադիր պարապուրդի պատճառով շուրջ 100 միլիոն դրամի պարտավորություն է կուտակել, կենտրոնում չգիտեն՝ արդյոք այս պարտավորությունն էլ է շենքի հետ փոխանցվել Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի ներկայացուցիչները ստուգումներից և գույքագրումից հետո կենտրոնի դռներից մեկին փակցրել են Երևանի քաղաքապետարանի կապարակնիքը, իսկ կենտրոնը շարունակում է փակ մնալ։

Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։ Sputnik Արմենիային քաղաքապետարանից հայտնեցին, որ շենքը խախտումներով է կառուցված եղել համայնքային տարածքի վրա, պայմանագիրը խզվել է, իսկ շենքն ամբողջությամբ անցել է քաղաքային իշխանության տիրապետության տակ։ Ըստ քաղաքապետարանի՝ շենքը շահագործվելու է որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը։

«Մուլտի Վելնեսում» այս հայտարարությունը չեն մեկնաբանել, «Փաստինֆոյի» հետ զրույցում նշել են, որ այն բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց դեռ քաղաքապետարանը պետք է պատասխանի։

Օրինակ` հարկադիր պարապուրդի ընթացքում կենտրոնը զգալի վնասներ է կրել։ Մասնավորապես բացօթյա լողավազանի քլորակայաններում մաքրող նյութերը որոշ ժամանակ անց սպառվել են, ինչի հետևանքով ջուրը մամռակալել է։

«Ստիպված ենք եղել ջուրը դատարկել, մաքրել լողավազանը և նորից լցնել, ինչի հետևանքով շուրջ 2 մլն դրամի վնաս ենք կրել։ Հուլիսի 6-ից սկսված հարկադիր պարապուրդի հետևանքով ակումբի վրա ձևավորվել է մոտ 100 մլն դրամի պարտավորություն (չվճարված կոմունալներ, աշխատավարձեր և այլն)», – ասել են կենտրոնից։

Նշենք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Մուլտի Վելնեսի» շենքի փոխանցումը քաղաքային իշխանություններին կապ չունի Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված իրավական գործընթացների հետ, և այս մի գործընթացն ավելի վաղ էր նախաձեռնվել։

«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. ԶԼՄ

Leave a comment