Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու Իսրայելի զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մեկնել է Վաշինգտոն՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, որը փոխանցվել է ՏԱՍՍ-ին

«Սպիտակ տանը կկայանա լիբանանա-ամերիկյան գագաթնաժողով՝ Լիբանանում հրադադարի ամրապնդման և կայունության վերականգնման ուղիները քննարկելու համար։ Կողմերը կքննարկեն իսրայելական զորքերի օկուպացված տարածքներից դուրսբերման և ամբողջ երկրում պետական ​​իշխանության ընդլայնման հարցը», – ասվում է հայտարարության մեջ։

Աունի և Թրամփի հանդիպումը կհաջորդի լիբանանա-իսրայելական բանակցությունների վեցերորդ փուլին, որը տեղի է ունեցել Հռոմում հուլիսի 14-15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment