Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ այն երկրները, որոնք իրենց տարածքում տեղակայում են ամերիկյան զորքեր և թույլ են տալիս այդ տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, պետք է պատրաստ լինեն «համապատասխան պատասխանին»։
ԻՀՊԿ-ն նաև կոչ է արել այդ պետություններին ակտիվացնել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների աշխատանքը, միջոցներ ձեռնարկել բնակչության անվտանգությունն ապահովելու համար և թույլ չտալ խաղաղ բնակիչների մուտքը այն վայրեր, որոնք կարող են դառնալ հնարավոր թիրախներ։