Մհեր Գրիգորյանի մասնակցած միջոցառումից հետո հյուրերի մեծ մասը թունավորվել են

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` հուլիսի 14-ին Հայաստանում նշվող Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել են հիվանդանոցում:  

Տոնակատարության ժամանակ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» ռեստորանը: Մեծ թվով քաղաքացիներ այս պահին էլ դեռ բուժումը շարունակում են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»։ 

Հիշեցնենք, որ տոնին, ի թիվս այլ պաշտոնյաների, մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մենք տեղեկացանք, որ Գրիգորյանը իրեն լավ է զգում եւ չի հոսպիտալացվել, ի տարբերություն շատերի։

Leave a comment