«Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր կլինեն․ Արփինե Հովհաննիսյանը միանալու կոչ է անում

https://arm.sputniknews.ru/20260718/vevolia-jri-dem-khmbajin-hajcer-klinen-arpine-hvovhannisjany-mianalu-kvoch-e-anum-104783242.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1488/66/14886644_69:0:1402:1000_1920x0_80_0_0_44692841ee39611a351a5836f54f7537.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «վեոլիա ջուր» ընկերություն, հայց, դատարան, արփինե հովհաննիսյան

հայաստան, «վեոլիա ջուր» ընկերություն, հայց, դատարան, արփինե հովհաննիսյան

Բաժանորդագրվել

Նախընտրական շրջանում խոստացվել էր, թե ջրամակատարարման գրաֆիկը կլավացվի, սակայն շարունակաբար ՀՀ քաղաքացին ավելի քիչ ջուր է ստանում հատկապես ամռան ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերության դեմ խմբային հայցեր կպատրաստվեն։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում։

Նա նշել է, որ պարբերաբար տարբեր բնակավայրերից ջրի նմուշառումներ են արվել, և փորձաքննություններ են անցկացվել։

«Ամռանը, երբ ջուրը չի բավականացնում, այսպես ասած, Գառնու ջրերին սկսում են խառնել արտեզյան ջուրը, որի կոշտությունը բարձր է։ Արինբերդի ջրամբարում, Խարբերդի ջրամբարում և մնացյալ տեղերում արդեն արտեզյան ջուրը սկսել են խառնել։ Դա բերել է նրան, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշը սկսել է գերազանցել առողջապահության նախարարության կողմից սահմանված ու դեռևս գործող ցուցանիշը»,- ասում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան և վիճարկել ամբողջ գործընթացը։

Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացիներին և հետաքրքրված իրավաբաններին հորդորում է միանալ այս գործընթացին։ Նրանք, ովքեր դժգոհում են ջրի որակից, կարող են գրել իրեն, որ ջրի նմուշառում արվի։

Հովհաննիսյանը ևս մի խնդիր է բարձրացնում` «Վեոլիա Ջուրը» հայտարարում է, որ մեծ ջանքեր գործադրելու արդյունքում ջրի կորուստները պակասել են, սակայն խնդիրներ կան աղբյուրներում, որտեղ ջրերը պակասել են։ Նա դիմում է տեսչական մարմիններին և մյուս շահագրգիռ գերատեսչություններին և հարցնում` այս խնդիրն ուսումնասիրվե՞լ է։

«Գուցե ջուրը չի պակասել, այլ չափիչները պատշաճ չեն աշխատում, որ ֆիքսեն՝ իրականում ինչ ջուր է ստացվում ՀՀ քաղաքացու համար»,- ասում է Հովհաննիսյանը։

Նա նշում է` խնդիր է ոչ միայն ջրի որակը, այլև ջրամատակարարման գրաֆիկից շեղումը։ Թեպետ նախընտրական շրջանում խոստացվել էր, որ ջրամակատարարման գրաֆիկը կբարելավվի, սակայն ընդամենը «կոսմետիկ մի երկու փոփոխություն արվեց», ու ՀՀ քաղաքացին շարունակաբար ավելի քիչ ջուր է ստանում հատկապես ամռան ընթացքում։

Leave a comment