Արփինե Հովհաննիսյան. Խմբային հայցեր` «Վեոլիա ջուր» ընկերության դեմ

Տարբեր բնակավայրերից պարբերաբար ջրի նմուշառումներ են արվել և փորձաքննություններ անցկացվել, ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին։ Այս մասին հայտնում է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ 

 

«Ամռանը, երբ ջուրը չի բավականացնում, այսպես ասած, Գառնու ջրերին սկսում են խառնել արտեզյան ջուրը, որի կոշտությունը բարձր է։ Արին Բերդի ջրամբարում, Խարբերդի ջրամբարում և մնացյալ տեղերում արդեն արտեզյան ջուրը սկսել են խառնել։ Դա բերել է նրան, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշն առողջապահության նախարարության կողմից սահմանված ու դեռևս գործող ցուցանիշը սկսել է գերազանցել կամ հենց սահմաագծի վրա է։

 

Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան և վիճարկել ամբողջ գործընթացը, ինչը և առաջարկում եմ անել»,- տեսանյութում ասաց Ա. Հովհաննիսյանը։ 

Leave a comment