Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը։
Նրա տվյալներով՝ աղետի հետևանքով վիրավորվել է 16 740 մարդ, իսկ 17 907 մարդ զրկվել է բնակավայրից։ Լիովին ավերվել է 190 շենք, իսկ 856 շինություն ստացել է լուրջ վնասներ։
Փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում հաջողվել է փրկել 6 462 մարդու։ Բժշկական հաստատություններում բուժօգնություն է ստացել 36 951 մարդ։
Ռոդրիգեսի խոսքով՝ օգնություն է ցուցաբերվել 128 324 ընտանիքի, իսկ 21 235 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում։ Տուժածներին տրամադրվել է ավելի քան 10 հազար տոննա սննդամթերք։