Ամերիկյան FOX Sports հեռուստաընկերությունը որոշել է հրաժարվել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության հեռարձակումներից։ Պատճառը «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակն է, հաղորդում է Speedline պորտալը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ FOX Sports-ի հետ համագործակցության դադարեցումը Սաուդյան լիգային հասցրել է մոտ 2,4 միլիարդ դոլարի վնաս, որը կապված է լիգայի գլոբալ մեդիա և կոմերցիոն նախագծերի հետ։ FOX Sports-ը դարձել է առաջին խոշոր միջազգային հեռուստաընկերությունը, որը դադարեցրեց Սաուդյան Արաբիայի առաջնության լուսաբանումը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռոնալդուն բոյկոտում է «Ալ-Նասրի» հանդիպումները՝ դժգոհ լինելով, թե ինչպես է Սաուդյան Արաբիայի հիմնադրամը (PIF) կառավարում ակումբը։