ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի «արհեստական բանականության կենտրոնի» ոչնչացման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ «Նասր-2» գործողության 17-րդ փուլի ընթացքում հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ-ի ծովային անօդաչու նավակների (USV) բազային։

ԻՀՊԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ հարվածի հետևանքով ոչնչացվել է ամերիկյան ծովային անօդաչու համակարգերի զգալի քանակություն։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ մի քանի բալիստիկ հրթիռների և տասնյակ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ամբողջությամբ ոչնչացվել է Բահրեյնում գտնվող «արհեստական բանականության գլխավոր կենտրոնը», որը, Թեհրանի պնդմամբ, ԱՄՆ-ն օգտագործում էր հարվածների ուղղորդման նպատակով։

ԱՄՆ-ի և Բահրեյնի պաշտոնական կառույցները դեռևս չեն հաստատել այս հայտարարությունները, իսկ ԻՀՊԿ-ի ներկայացրած տեղեկությունները անկախ աղբյուրներով առայժմ չեն հաստատվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment