Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ «TRACES» համակարգում գրանցման կարգը։

Այս մասին տեղեկացրել է ՍԱՏՄ-ն։

««TRACES» (Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգ) գրանցումը այժմ անժամկետ է։

Ինչպե՞ս գրանցվել

Անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ) ներկայացնել դիմում և պահանջվող փաստաթղթերի փաթեթը (էլեկտրոնային՝ [email protected] կամ [email protected] հասցեներով, կամ թղթային տարբերակով)։

Գործընթացը

Փաստաթղթերի ուսումնասիրություն (մինչև 5 աշխատանքային օր)։

Ստուգում և նմուշառում տնտեսավարողի մոտ (10-15 աշխատանքային օր)՝ ԵՄ և ՀՀ պահանջներին համապատասխանությունը պարզելու համար։

Գրանցում

Համապատասխանության դեպքում տվյալները ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը, որից հետո տրամադրվում է գրանցման համարը։

Մանրամասներին և փաստաթղթերի ցանկին ծանոթացեք ՍԱՏՄ-ի պաշտոնական կայքում՝ snund.am, հետևյալ հղումով՝ snund.am»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment