Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում շարունակի հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը, Թեհրանը կանցնի զսպման և պաշտպանական գործողություններից դեպի «հարձակման և լիակատար ոչնչացման» փուլ։
Նրա խոսքով՝ այդ դեպքում իրանական զինված ուժերը հարվածներ կհասցնեն ոչ միայն անմիջական հակամարտության գոտում գտնվող թիրախներին, այլև ամերիկյան ռազմական բազաներին և զինծառայողներին, որոնք տեղակայված են քաղաքական սահմաններից և հակամարտության գոտուց դուրս։
Ռեզային նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի որդեգրած «պատերազմ և բանակցություններ» ռազմավարությունը, իր գնահատմամբ, փակուղի է մտել։ Նրա պնդմամբ՝ առաջիկա օրերին Իրանի հարվածների ինտենսիվությունը կավելանա։