11:19 18.07.2026 (Թարմացված է: 11:21 18.07.2026)
Բաժանորդագրվել
Փրկարարները մեծ դժվարությամբ են դին դուրս բերել ձորից։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզում` «Չայնիի» ոլորաններում, ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 39 տարեկան տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ.-ն իր վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և, մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում։
Փրկարարները նրա մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայի մոտ և մեծ դժվարությամբ դուրս են բերել ձորից։