Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի Դելիի արվարձան Սուրաջկունդ քաղաքի տոնավաճառում պոկվել է ատրակցիոնը, որի արդյունքում, ըստ Hindustan Times-ի, ոստիկանության տեսուչը զոհվել է, ևս 13 մարդ՝ վիրավորվել։
Նրանց շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանության տեսուչը մահացել է մարդկանց փրկելու փորձի ժամանակ, երբ ատրակցիոնը սկսել է ընկնել։ Ատրակցիոնի մի մասը հարվածել է ոստիկանի դեմքին։ Ատրակցիոնի օպերատորի դեմ հարոցվել է քրեական գործ։
Դեպքի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։