Իրանը կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի հարվածները։ Այս մասին հայտարարել է գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային։
«Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը զսպման և պատասխան գործողությունների փուլից կանցնեն հարձակման և ամբողջական ոչնչացման փուլի»,- Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռեզային ընդգծելով՝ Թեհրանը հարձակման կենթարկի ոչ միայն ԱՄՆ-ի այն բազաները, որոնք գտնվում են հակամարտության գոտում, այլև դրանից դուրս։