https://arm.sputniknews.ru/20260717/bagravani-sarerum-karkutic-lurj-vnasvatsqner-e-stacel-eritasard-nakhrapan-104773369.html
Բագրավանի սարերում կարկուտից լուրջ վնասվածքներ է ստացել երիտասարդ նախրապան
Բագրավանի սարերում կարկուտից լուրջ վնասվածքներ է ստացել երիտասարդ նախրապան
Sputnik Արմենիա
Տղամարդն այժմ հիվանդանոցում հետազոտություններ է անցնում։ 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T22:26+0400
2026-07-17T22:26+0400
2026-07-17T22:26+0400
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104773176_0:0:1260:708_1920x0_80_0_0_0b0004ca93d08a13a15dac00b73cf081.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Բագրավան գյուղում տեղացած կարկուտի հետևանքով նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Շիրակ կենտրոն» ՀԿ–ի տնօրեն Վահան Թումասյանը։Նշենք, որ հուլիսի 17-ին ուժեղ կարկուտ է տեղացել ՀՀ Շիրակի մարզի տարբեր գյուղերում, նաև պտտահողմ է նկատվել։ Վնասների մասին դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան։Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ երիտասարդը Գյումրու ԲԿ–ում է, այժմ հետազոտություն է անցնում։ Ընդգծեց` գիտակցությունը տեղն է, վնասվածքներ ունի, բայց կոտրվածքների առկայության մասին պարզ կլինի հետազոտություններից հետո։Թումասյանն իր էջում նաև Բագրավան գյուղից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում են բնակիչների տների վնասված կտուրները, ջրատարները, գույքը, ուժեղ քամուց պոկված ծածկերը և այլն։Հիշեցնենք, որ ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի հարավային հատվածում` Լանջիկ, Հայկաձոր և Բագրավան գյուղերում, իսկ Սառնաղբյուրում պտտահողմ է նկատվել։
2026
Լուրեր
am_HY
Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան
Sputnik Արմենիա
Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան
2026-07-17T22:26+0400
true
PT2M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104773176_143:0:1087:708_1920x0_80_0_0_9edcc0a94f26b11e4bb955abf84952c7.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, видео
տեսանյութեր, տեսանյութ, видео
Տղամարդն այժմ հիվանդանոցում հետազոտություններ է անցնում։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Բագրավան գյուղում տեղացած կարկուտի հետևանքով նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Շիրակ կենտրոն» ՀԿ–ի տնօրեն Վահան Թումասյանը։
Նշենք, որ հուլիսի 17-ին ուժեղ կարկուտ է տեղացել ՀՀ Շիրակի մարզի տարբեր գյուղերում, նաև պտտահողմ է նկատվել։ Վնասների մասին դեռևս պաշտոնական տեղեկություններ չկան։
«Բագրավանի սարերից երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասներ է ստացել»,– գրել է Թումասյանը։
Թումասյանն իր էջում նաև Բագրավան գյուղից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում են բնակիչների տների վնասված կտուրները, ջրատարները, գույքը, ուժեղ քամուց պոկված ծածկերը և այլն։