Բաքվում հայ գերիների վերաքննիչ բողոքների «դատավարությունը». կողմերի ելույթներն ավարտվել են

https://arm.sputniknews.ru/20260717/baqvum-haj-gerineri-veraqnnich-bvoghvoqneri-datavarutjuny-kvoghmeri-elujtnern-avartvel-en-104771604.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104769307_113:0:1918:1354_1920x0_80_0_0_a35c1dfe50f9b195554f42189a74bca5.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բաքու, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախ, դատ

բաքու, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախ, դատ

Բաժանորդագրվել

Հաջորդ «դատական ​​նիստը» տեղի կունենա հուլիսի 21-ին։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանը «քննել է» հայ գերիների բողոքները։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ելույթ է ունեցել մեղադրյալ Մադաթ Բաբայանի «պաշտպանը»։ Նա խնդրել է «դատարանին» չեղյալ հայտարարել 2026 թվականի փետրվարի 5-ի «դատավճիռը» և արդարացնել իր պաշտպանյալին։ Բաբայանը համաձայնել է իր «պաշտպանի» դիրքորոշման հետ և հայտարարել, որ իրեն մեղավոր չի համարում։

Այնուհետև խոսքը տրվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «պաշտպանին»։ Նա վերաքննիչ բողոքի շրջանակում «դատարանին» է ներկայացրել իր փաստարկները։

Ելույթ են ունեցել նաև «տուժածների» ներկայացուցիչները, որոնք միջնորդել են պահպանել հայ գերիների «դատավճիռները»։

Սրանով գերիների, նրանց «պաշտպանների» և «տուժածների» ներկայացուցիչների ելույթներն ավարտվել են։

Այնուհետև միջնորդություններ են ներկայացրել Արցախի Հանրապետության խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։

Ընդմիջումից հետո «դատարանը» հայտարարել է, որ միջնորդությունները «մասամբ բավարարվել են»։

Հաջորդ «դատական ​​նիստը» տեղի կունենա հուլիսի 21-ին։

Leave a comment