Քիչ առաջ բարձրացած պտտահողմն ու տեղացած կարկուտն արտակարգ իրավիճակ են ստեղծել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի գյուղերում՝ Սառնաղբյուրում, Լանջիկում, Հայկաձորում, Բագրավանում։
Պտտահողմը քիչ էր մնում արմատախիլ աներ ծառերը, իսկ կարկուտը վնասել է բերքը՝ ինչպես ցանքատարածությունները, այնպես էլ մրգատու ծառերը, ծաղիկները։ Կարկուտը կոտրել է նաև ավտոմեքենաների դիմապակիները։ Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Շիրակի մարզի այս գյուղերից՝ ցույց տալով ուժեղ կարկտի ավերիչ հետևանքները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)