ԵՐԵՒԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հուլիսի 19-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա- Արգենտինա հանդիպմանը և կմասնակցի նաև գավաթի հանձնման արարողությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Դոնալդ Թրամփի ներկայությունը կեզրափակի Ամերիկայի պատմության մեջ ամենադիտվող, ամենաանվտանգ և ամենահաջողակ աշխարհի առաջնությունը», – լրագրողներին ասել է Լևիթը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա-Արգենտինա հանդիպումը կկայանա Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում (MetLife Stadium)։
_00_