https://arm.sputniknews.ru/20260717/arevmutqy-rdi-dem-meghadranqnern-ogtagvortsum-e-ardaracnelu-evrvopaji-razmakanacumy-agn-104768639.html
Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներն օգտագործում է` արդարացնելու Եվրոպայի ռազմականացումը. ԱԳՆ
Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներն օգտագործում է` արդարացնելու Եվրոպայի ռազմականացումը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մոսկվան արևմտյան երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին բազմիցս առաջարկել է մասնագիտական երկխոսություն հաստատել կիբեռտիրույթում տեղի ունեցող… 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T21:25+0400
2026-07-17T21:25+0400
2026-07-17T21:25+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
մարիա զախարովա
արևմուտք
ռուսաստան
կիբեռհանցագործություն
կիբեռանվտանգություն
ուկրաինա
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_0:0:3055:1719_1920x0_80_0_0_84e084ec4a9e32b6dbd8572be30c96be.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հակառուսական քարոզչությունն ուժեղացնելու համար Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներ է օգտագործում կիբեռտիրույթում «մշտական չարամիտ գործունեություն» ծավալելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ինչպես նշել է Զախարովան, Արևմուտքը որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել՝ մեղադրելով Ռուսաստանին «կիբեռտիրույթում չարամիտ գործողությունների» մեջ։«Հուլիսի 13-ին Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն վարող մի շարք երկրներ և կազմակերպություններ իրականացրին համակարգված տեղեկատվական հարձակումների հերթական շարքը՝ անհիմն մեղադրելով մեր երկրին կիբեռտարածքում «մշտական չարամիտ գործունեություն» իրականացնելու մեջ», – հայտնել է ռուսաստանցի դիվանագետը։Քանի դեռ Ռուսաստանը զարգանում է, Արևմուտքի ռուսատյաց հատվածը պայքարում է մեր դեմ. ՊուտինՆրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից անօրինական գործողություններին «Ռուսաստանի ներգրավվածության» անհերքելի ապացույցներ ներկայացնելու պահանջներին ի պատասխան՝ որոշ տվյալների վերլուծության «անհասկանալի հղումներ» են ներկայացվել, տվյալներ, որոնք, սակայն, իբր «չեն կարող հանրայնացնել»։Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը, Կիևի ռեժիմը փորձում է անջատել ռուսական էլեկտրոնային ծառայությունները և գողանալ ռուսների անձնական տվյալները հետագա գործողությունների համար։Զախարովայի խոսքով՝ օգտագործվում է նաև ուկրաինական զանգերի կենտրոնների մի ամբողջ ցանց ռուսաստանցիների և նույնիսկ եվրոպացիների կողոպուտի համար։«2022 թվականից սկսած Ռուսաստանի տեղեկատվական ենթակառուցվածքը ենթարկվում է աննախադեպ թվով համակարգչային հարձակումների, նախևառաջ՝ Վլադիմիր Զելենսկու ռեժիմի կողմից։ Մեզ քաջ հայտնի է, որ Ուկրաինան իր արևմտյան հովանավորների կողմից հարձակողական կիբեռգործողություններ իրականացնելու պլացդարմի է վերածվել», – հայտարարել է նա։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ կիբեռտարածության խաղաղ օգտագործման՝ միջազգային իրավունքի նորմերի համապատասխան։ԵՄ–ն խոստովանել է, որ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է չհաստատվել. EuractivԻնչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը բազմիցս առաջարկել է արևմտյան երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնագիտական երկխոսություն հաստատել կիբեռտիրույթում մտահոգիչ միջադեպերի վերաբերյալ։Նշենք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրամիությունը բազմիցս անհիմն մեղադրանքներ է առաջադրել Ռուսաստանին կիբեռհարձակումներ իրականացնելու համար, և անհատական պատժամիջոցներ է կիրառել ՌԴ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ։ Մոսկվան հետևողականորեն հերքել է նման մեղադրանքները՝ դրանք անհիմն որակելով։Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել իր վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։Արևմուտքը շանտաժ և ճնշում է գործադրում, ՌԴ–ն կաշխատի դրանց հաղթահարման ուղղությամբ. Լավրով
արևմուտք
ուկրաինա
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/13/39941914_241:0:2972:2048_1920x0_80_0_0_14612a505eae0c2cd7622f3dcb7c6b2a.jpg.webp
արտաքին գործերի նախարարություն (ագն), մարիա զախարովա, արևմուտք, ռուսաստան, կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, ուկրաինա, եվրոպա
արտաքին գործերի նախարարություն (ագն), մարիա զախարովա, արևմուտք, ռուսաստան, կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, ուկրաինա, եվրոպա
Մոսկվան արևմտյան երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին բազմիցս առաջարկել է մասնագիտական երկխոսություն հաստատել կիբեռտիրույթում տեղի ունեցող մտահոգիչ միջադեպերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հակառուսական քարոզչությունն ուժեղացնելու համար Արևմուտքը ՌԴ–ի դեմ մեղադրանքներ է օգտագործում կիբեռտիրույթում «մշտական չարամիտ գործունեություն» ծավալելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանց իրական նպատակը ռուսատյացությունն ուժեղացնելն է, ալարմիստական մթնոլորտ ձևավորելը, որն անհրաժեշտ է Եվրոպան «պաշարված ամրոցի» վերածելու համար, և հիմնավորելու հետագա ոչ բարեկամական միջոցառումները, արդարացնելու սեփական բավական ծախսատար ագրեսիվ ռազմամոլի պատրաստությունները, որոնք ակտիվության ուժեղացում են ներառում բոլոր գործառնական ոլորտներում` ցամաքում, օդում, ծովում, տիեզերքում և կիբեռտիրույթում», – ասվում է գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Ինչպես նշել է Զախարովան, Արևմուտքը որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել՝ մեղադրելով Ռուսաստանին «կիբեռտիրույթում չարամիտ գործողությունների» մեջ։
«Հուլիսի 13-ին Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն վարող մի շարք երկրներ և կազմակերպություններ իրականացրին համակարգված տեղեկատվական հարձակումների հերթական շարքը՝ անհիմն մեղադրելով մեր երկրին կիբեռտարածքում «մշտական չարամիտ գործունեություն» իրականացնելու մեջ», – հայտնել է ռուսաստանցի դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից անօրինական գործողություններին «Ռուսաստանի ներգրավվածության» անհերքելի ապացույցներ ներկայացնելու պահանջներին ի պատասխան՝ որոշ տվյալների վերլուծության «անհասկանալի հղումներ» են ներկայացվել, տվյալներ, որոնք, սակայն, իբր «չեն կարող հանրայնացնել»։
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը, Կիևի ռեժիմը փորձում է անջատել ռուսական էլեկտրոնային ծառայությունները և գողանալ ռուսների անձնական տվյալները հետագա գործողությունների համար։
«Կիևի ռեժիմը թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները՝ փորձելով շարքից հանել էլեկտրոնային ծառայություններն ու սարքավորումները, գողանալ մեր քաղաքացիների անձնական տվյալները հետագա կետային գործողությունների համար», – ասվում է մեկնաբանության մեջ։
Զախարովայի խոսքով՝ օգտագործվում է նաև ուկրաինական զանգերի կենտրոնների մի ամբողջ ցանց ռուսաստանցիների և նույնիսկ եվրոպացիների կողոպուտի համար։
«2022 թվականից սկսած Ռուսաստանի տեղեկատվական ենթակառուցվածքը ենթարկվում է աննախադեպ թվով համակարգչային հարձակումների, նախևառաջ՝ Վլադիմիր Զելենսկու ռեժիմի կողմից։ Մեզ քաջ հայտնի է, որ Ուկրաինան իր արևմտյան հովանավորների կողմից հարձակողական կիբեռգործողություններ իրականացնելու պլացդարմի է վերածվել», – հայտարարել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ կիբեռտարածության խաղաղ օգտագործման՝ միջազգային իրավունքի նորմերի համապատասխան։
Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանը բազմիցս առաջարկել է արևմտյան երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնագիտական երկխոսություն հաստատել կիբեռտիրույթում մտահոգիչ միջադեպերի վերաբերյալ։
Նշենք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Եվրամիությունը բազմիցս անհիմն մեղադրանքներ է առաջադրել Ռուսաստանին կիբեռհարձակումներ իրականացնելու համար, և անհատական պատժամիջոցներ է կիրառել ՌԴ քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ։ Մոսկվան հետևողականորեն հերքել է նման մեղադրանքները՝ դրանք անհիմն որակելով։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել իր վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։