Խոշոր կարկուտ և պտտահողմ Շիրակի մարզում. Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել

Բաժանորդագրվել

Գագիկ Սուրենյանը սոցցանցում կադրեր է հրապարակել Շիրակի մարզի 4 գյուղից։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Խոշոր կարկուտ և պտտահողմ է գրանցվել Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հանրապետության մի քանի գյուղից կադրեր է հրապարակել։

Ուժեղ կարկուտ է տեղացել Լանջիկ, Հայկաձոր և Բագրավան գյուղերում, իսկ Սառնաղբյուրում պտտահողմ է նկատվել։ Սուրենյանի հրապարակած տեսանյութերում երևում է, որ Բագրավանում կարկտի հետևանքով նաև մեքենաների ապակիներ են կոտրվել։

Վնասի մասին տվյալներ դեռևս չկան, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով կարող է տուժել հացահատիկի և կարտոֆիլի բերքը, որի բերքահավաքը տեղի է ունենում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը, ինչպես նաև նույն ամսվա վերջին Շիրակի մարզում ուժեղ կարկուտ էր տեղացել։ Դրա հետևանքով տուժել էին Գյումրին և հարակից մի քանի գյուղեր: Որոշ բնակավայրերում ձվի մեծության կարկուտ էր եկել։ Այդ ժամանակ էլ վնասվել էին մեքենաներ։

Leave a comment