Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ Լավրով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծման գործում»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Բանակցություններից առաջ կողմերը հանդիպում են անցկացրել դեմ առ դեմ ձևաչափով։

Leave a comment