Սևաստոպոլում ահաբեկչություն է կանխվել ՌԴ նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանի մոտ

Բաժանորդագրվել

Քրեական գործն ուղարկվել է Հարավային շրջանի ռազմական դատարան։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Սևաստոպոլում կանխվել է Ռուսաստանի նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանի մոտ ահաբեկչական հարձակման նախապատրաստումը։ Այս մասին հայտնել է Ղրիմի և Սևաստոպոլի գծով ԱԴԾ վարչությունը։

«2025 թվականին մեղադրյալը ծագրում էր պայթյուն իրականացնել Սևաստոպոլի կենտրոնում գտնվող ՌԴ նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանի մոտ՝ քաղաքի բնակչությանը վախեցնելու նպատակով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այդ նպատակով նա ուսումնասիրել է պայթուցիկ սարքեր պատրաստելու տեխնոլոգիան, ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչները և ինքնաշեն պայթուցիկ սարք հավաքել։

Նրա դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է Հարավային շրջանի ռազմական դատարան։

Leave a comment