Աշնանը նախատեսված ընտրությանն ընդառաջ Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարման մասին որոշում է կայացրել։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել իշխող կոալիցիայի 62 պատգամավոր։ Ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:
Նոր գումարման խորհրդարանն արդեն կհավաքվի հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ընտրությունից հետո։ Քաղաքացիները պետք է ընտրեն 120 պատգամավոր։ Խորհրդարանում մեծամասնություն կազմելու և կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ։
Բենիամին Նեթանյահուի գլխավոր մրցակիցն Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտն է՝ ընդդիմադիր «Յաշար» դաշինքով։ Վերջին հարցումների համաձայն՝ Այզենկոտը փոքր առավելություն ունի Նեթանյահուի նկատմամբ։
Դիտումների քանակ49